Հասմիկ Կրասկյան
Pages
Գլխավոր էջ
Հեքիաթներ
Հետաքրքիր Նկարներ
Հետաքրքիր է իմանալ
Պատմություններ
բաղադրատոմսեր
նորություններ
զարդեր
նորություններ
Հայաստանի նորություններ
Թուրքական իշխանությունների ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ կֆինանսավորեն
19:25
24/10/2014
Թուրքական իշխանությունների ներկայացուցիչները մտադիր են մասնակցել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ֆինանսավորմանը, հայտարարեց «Աշխարհի մարդիկ» հայերի պատմամշակութային ժառանգության աջակցության և զարգացման հիմնադրամի հիմնադիր Ստեֆան Հեքիմյանը:
Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը կարող է թեժացնել կրքերը. Նալբանդյան
19:14
24/10/2014
ԵԽԽՎ-ում պատրաստվող` ԼՂՀ-ի վերաբերյալ զեկույցը կարող է թեժացնել կրքերը, ուրբաթ Երևանում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր լիտվացի գործընկեր Լինաս Լինկյավիչուսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Երկրորդ միջազգային «Թենիսային տապան – 2014» մրցաշարը կանցկացվի Հայաստանում և ԼՂՀ-ում
18:05
24/10/2014
ԱՊՀ երկրների ինստիտուտը, «Մեծ գլխարկ» թենիսի ակումբը և Տիեզերագնացների` Յու.Ա.Գագարինի անվան թենիսի ակումբը` ԼՂՀ նախագահի աջակցությամբ, հոկտեմբերի 23-28-ը Երևանում և Ստեփանակերտում կանցկացնեն Երկրորդ միջազգային «Թենիսային տապան – 2014» մրցաշարը։
Նոյեմբերը Հայաստանում տաք կլինի. Հայպետհիդրոմետ
17:03
24/10/2014
Հայաստանում նոյեմբերին եղանակը տաք կլինի և կհամապատասխանի կլիմայական նորմերին, տեղեկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Վայոց Զորի նախկին մարզպետը Լեհաստանում ՀՀ դեսպան է նշանակվել
16:35
24/10/2014
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդգար Ղազարյանին Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Վարշավա), հաղորդեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Երևանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր երաժշտական տեսահոլովակի շնորհանդեսը
16:13
24/10/2014
Ուրբաթ Երևանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արարատն է վկա» երաժշտական նախագծի շնորհանդեսը:
Երևանում նախատեսված հանրահավաքի ժամանակ պետք է առնվազն գործողությունների ծրագիր հրապարակվի. փորձագետ
15:50
24/10/2014
Ուրբաթ Երևանում նախատեսված «եռյակի» հանրահավաքի ժամանակ առնվազն գործողությունների ծրագիր պետք է հրապարակվի, հակառակ դեպքում դա կհանգեցնի նրա մասնակիցների հիասթափության, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ ՆԳ նախկին նախարար Աշոտ Մանուչարյանը:
Հայկական ընդդիմության հանրահավաքը չպետք է «գեղեցիկ» կարգախոսների հարթակ դառնա. «Ժառանգություն»
15:40
24/10/2014
Հայկական ընդդիմության հանրահավաքը չպետք է «գեղեցիկ» կարգախոսների հարթակ դառնա, ուրբաթ ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Հայկական ընդդիմությունն այսօրվա հանրահավաքի մի քանի սցենար է մշակել
14:52
24/10/2014
Հայկական ընդդիմությունը այսօրվա հանրահավաքի մի քանի սցենար է մշակել, ուրբաթ Ազգային ժողովում անցկացված ճեպազրույցների ընթացքում ասաց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։v
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իշխանափոխության հիմքեր չի տեսնում. խմբակցության ղեկավար
14:47
24/10/2014
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իշխանափոխության հիմքեր երկրում չի տեսնում, ուրբաթ Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում հայտնեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Իսլամական պետության ճանապարհին Հայաստանը Միջին Ասիա և Հյուսիսային Կովկաս տանող առաջին պատվարն է
13:09
24/10/2014
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը կապեր ունի «Ալ Քաիդայի» հետ և «խալիֆայություն» է հռչակել Սիրիայի և Իրաքի զավթած տարածքներում այս տարվա ամռանը, թափ է հավաքում։ Ի՞նչ վտանգ ունի Մերձավոր Արևելքի և հարևան երկրների քրիստոնյա ժողովուրդների համար։ «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում այս և այլ հարցերի է պատասխանել կրոնագետ Վարդան Խաչատրյանը։
Յոթերորդ Համահայկական նկարչական մրցույթը կանցկացվի Երևանի կենդանաբանական այգում
11:58
24/10/2014
Յոթերորդ Համահայկական նկարչական մրցույթը հոկտեմբերի 25–ին կանցկացվի Երևանի կենդանաբանական այգում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին այցու մամուլի ծառայությունից։
Հայաստանի մի շարք շրջաններում հոկտեմբերի 27–ին ձյուն կտեղա
11:08
24/10/2014
Հայաստանում հոկտեմբերի 26–ին ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին: Ինչպես նշում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում կլինեն տեղումներ ձյան տեսքով, մյուս շրջաններում սպասվում են անձրևներ։
Հայաստանի պաշտպանության նախարարը երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել ՌԴ դեսպանի հետ
10:58
24/10/2014
ՀՀ ՊՆ վարչական համալիրում, հոկտեմբերի 23-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ:
Գերմանիան պատրաստ է օգնել Թուրքիային, որպեսզի ընդունի իր անցյալն ու դասեր քաղի. ԱԳՆ
19:57
23/10/2014
Գերմանիան պատրաստ է օգնել Թուրքիային, որպեսզի ընդունի իր անցյալը և դասեր քաղի դրանից, ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերը հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
ՀՀ նախագահը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին
19:53
23/10/2014
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին՝ երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Ինտերպոլի անդամ երկրներում հաջողվել է պարզել ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 95 անձանց գտնվելու վայրը
19:49
23/10/2014
Հայաստանի ոստիկանության ձեռնարկած քայլերի շնորհիվ 2014 թվականի 9 ամիսների ընթացքում Ինտերպոլի անդամ երկրներում հայտնաբերվել են հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 95 անձինք, հայտնեց Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանը։
Երևանի միջազգային երաժշտական ութերորդ փառատոնը կփակվի Ֆաբիո Զանոնի և Սիմոն Տրպչեսկու ելույթով
18:11
23/10/2014
Երևանի միջազգային երաժշտական ութերորդ փառատոնը, որն անցկացվում է Երևանում սեպտեմբերի 12–ից հոկտեմբերի 24–ը, կավարտվի ուրբաթ բրազիլացի կիթառահար Ֆաբիո Զանոնի և մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տրպչեսկու ելույթով:
Հայաստան կայցելի Լիտվայի արտաքին գործերի նախարարը
17:58
23/10/2014
Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը:
Հայաստանի ԱԳՆ–ն առաջարկում է դեկտեմբերի 9–ը նշել որպես բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր
17:13
23/10/2014
Հայաստանի ԱԳՆ–ն առաջարկում է դեկտեմբերի 9–ը նշել որպես բոլոր ազգերի ու ազգային փոքրամասնությունների ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր, հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստի ընթացքում ասաց արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը։
No comments:
Post a Comment
Home
Subscribe to:
Comments (Atom)
No comments:
Post a Comment